«Արեւելյան գործընկերությունը» չի հանգեցնում սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը 8 մայիսի 2009 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարական բարեփոխումների անցկացման համար «Արեւելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում առաջնահերթ նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո: «Թվում է դա աննշան գումար է, սակայն եթե հիշել նույնիսկ ոչ մեծ միջոցների «կետային» եւ բավական արդյունավետ օգտագործման մասին, կարելի է խոսել հետխորհրդային տարածաշրջանի վերակողմնորոշման բավական լուրջ մտադրությունների եւ այն ԵՄ մերձավոր ծայրամաս դարձնելու մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:Արեշեւի կարծիքով, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում հատկացվող փողերը դժվար թե ուղղված են աղքատության, կաշառակերության, սոցիալ-տնտեսկան անհավասարության խնդիրների լուծմանը: «Արեւելյան գործընկերության» շրջանակներում հատկացված փողերը դժվար թե լուծեն այդ խնդիրները, եւ դժվար թե նախատեսվում է դրանց լուծումը»,- ընդգծել է Արեշեւը: Փորձագետի կարծիքով, «Արեւելյան գործընկերություն» նախագիծը, որը նախատեսված է յուրահատուկ էլիտար խմբերի համար, նպատակուղղված չէ հասարակ մարդկանց մեծամասնության կյանքի իրական բարելավմանը եւ չի նպաստելու սուր սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը: «Այս ամենը լիովին վերաբերվում է Հայաստանին: Երկրի մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանը» եթե դրական ազդեցություն ունենա, ապա շատ տեղային եւ աննշան: Դե ֆակտո վիճակի կորստի պատճառով հնարավոր բացասական հետեւանքները, սեփական ազգային ինքնավարության մասերը, եւ այս ամենը չլուծված ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում կարող են ավելի ծանրակշիռ դառնալ»,- նշում է Արեշեւը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |