Հայաստանի նախագահը ժամանել է Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - Շուշի քաղաքի ազատագրման 17-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում է տեղեկացված աղբյուրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անմիջապես շարժվել են դեպի նախագահական պալատ, որտեղ այս րոպեներին տեղի է ունենում փակ խորհրդակցություն` կապված Պրահայում կայացած գագաթաժողովին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների հետ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---