Արեւելյան գործընկերությունը բազմաթիվ դրական տարեր է կրում

PanARMENIAN.Net - Արեւելյան գործընկերությունը բազմաթիվ դրական տարեր է կրում: Այն բազմակողմ համագործակցություն է ե'ւ առեւտրատնտեսական բնագավառում, ե'ւ էներգետիկայի ոլորտում, եւ վիզային ռեժիմի մեղմացման գործում, կարծում է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը : «Ակնհայտ են Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտներում դրական ազդեցությունը: Օրինակ, Հյաստանի տնտեսության զարգացմանը կնպաստի հայկական ապրանքների համար եվրոպական շուկայի մատչելիությունը», - ընդգծում է քաղաքականագետը:



Սակայն, տնտեսական առումով Հայաստանի համար, Գրիգորյանի կարծիով, առավել կարեւոր են հանդիսանում էներգետիկ նախագծերը, որոնք Եվրամիութունը ծրագրում է իրագործել Հարավային Կովկասում: «Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը մերձեցնելու, եւ դրա հետ մեկտեղ, մեր տնտեսության զարգացմանը նպաստելու, ընդունակ դրական գործոն կհանդիսանա NABUCCO այլընտրանքային գազատարի կառուցումը», - նշում է Ստեփան Գրիգորյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---