ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ադրբեջանցի զինվորին12 մայիսի 2009 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւի հետ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հատել էր սահմանը եւ հայկական կողմի կողմից գերի վերցվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ռազմագերիների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «ԿԽՄԿ ներկայացուցչության միջոցով Ստեփանակերտում ռազմագերին նամակ է ուղարկել մորը: Զինվորն իրեն լավ է զգում»,- հայտարարել է Վիկտոր Քոչարյանը:Ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւը մայիսի 10-ին չբացահայտված հանգամանքներում անցել է հատման գիծը եւ հայտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքում: Գաջիեւը բանակ էր զորակոչվել անցյալ տարի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |