Ղարաբաղյան խորհրդարանի խոսնակը ողջունում է երիտասարդության ակտիվությունը15 մայիսի 2009 - 00:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցչական պատվիրակությանը, որն այս օրերին մասնակցում է «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ-Արցախ» երիտասարդական համաժողովին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ԱԺ նախագահն իր երիտասարդ ունկնդիրներին պարզաբանեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմաքաղաքական հիմունքները եւ նրա լուծման ավելի քան երկու տասնամյա ընթացքը, Արցախի անկախ պետականության կայացման ու ամրապնդման առանցքային ուղենիշները, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բանակցային կարգավորման փուլերը եւ արդի զարգացումները: Այդ մասին հաղորդվում է ԼՂՀ Ազգային Ժողովի մամլո հաղորդագրության մեջ:Ընդգծելով Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդության հասարակական ակտիվության անհրաժեշտությունն ավագ սերունդների ձեռքբերումների պահպանման ու զարգացման համար, այդ համատեքստում Աշոտ Գուլյանը, մասնավորապես, կարեւորեց Ստեփանակերտում անցկացվող երիտասարդական համաժողովի նշանակությունը: «Արցախի հետ ձեր փոխադարձ կապերն ու համագործակցությունն աներկբա խոսում են այն մասին, որ մեր երիտասարդները համախմբվում են մեկ միասնական գաղափարի շուրջ»,- ասաց ԱԺ նախագահը: Աշոտ Ղուլյանը պատմեց նաեւ ԼՂՀ օրենսդիր մարմնի մասին` հակիրճ ներկայացնելով խորհրդարանի անցած ուղին, ներկայիս կառուցվածքն ու քաղաքական կազմը, գործունեության հիմնական ուղղությունները, խորհրդարանական ավանդույթների ձեւավորման ընթացքը: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պատասխանեց երիտասարդ հասարակական գործիչների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ԼՂՀ իշխանությունների երիտասարդական քաղաքականությանը, Արցախի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, երկրի հոգեւոր-մշակութային կյանքին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ այլ խնդիրների: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են |