Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի շնորհանդեսը16 մայիսի 2009 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» ամենօրյա բազմալեզու էլեկտրոնային թերթի շնորհանդեսը: «Այսօր կյանքի ուղեգիր է ստանում «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը: Սա լուրջ իրադարաձություն է ոչ միայն ՀՀ սփյուռքի նախարարության, այլեւ ողջ հայության համար»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարեւորելով ծրագրի համահայկական նշանակությունը, նախարարն ընդգծեց, որ այն կլինի լավագույն գործիքը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հիմնախնդիրների համատեղ քննարկման գործում: «Էլեկտրոնային թերթի հրատարակումը կարեւոր է նաեւ այն առումով, որ կոճակի ընդամենը մեկ հպումով հնարավոր կլինի տեղեկանալ Հայաստանում եւ Սփյուռքում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին»,- ասաց նախարարը:Թերթի գործունեությունն եւ նպատակները ներկայացրեց «Հայերն այսօրի» խմբագիր Գայանե Առաքելյանը: «Հայերն այսօր» առցանց թերթը հնարավորություն կտա առավել ակտիվացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը եւ օգնել լուծելու սփյուռքահայության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ, նպաստել հայապահպանությանը, օժանդակել համախմբելու հայությանը Հայաստանի Հանրապետության շուրջ, համայն հայության Հայրենիքի հզորացման եւ զարգացման գաղափարի եւ դրա իրականացման շուրջ,-նշեց Գ. Առաքելյանը: «Հայերն այսօր» ամենօրյա էլեկտրոնային թերթը, կհրատարակվի արեւելահայերեն, արեւմտահարերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, իսկ շաբաթվա վերջում լույս կտեսնի թերթի PDF տարբերակը: Լրատվական-վերլուծական նյութերից բացի թերթում մեծ տեղ են գտնելու հայրենագիտական ուղղվածության հոդվածներ, ակնարկներ, որոնց խորագրերից են «Մեր ազգի մեծերը», «Ճանաչենք մեր հայրենիքը», «Հայկական ավանդույթներ», «Տիկնայք Հայոց աշխարհի», «Պատմական դրվագներ` դեմքեր եւ դեպքեր», «Հայ բարերար», «Կրոնը մեր կյանքում», «Գրական էջ», «Ձեզ համար, մանուկներ», «Սիրված երգեր», «Հայկական ավանդական խոհանոց» եւ այլն: Էլեկտրոնային թերթում զետեղվելու են նաեւ բազմաթիվ տեսանյութեր` հարցազրույցներ, հարցումներ եւ այլն: Հատուկ խորագրում ընձեռվելու է հնարավորություն «Հայերն այսօր»-ում տեղ գտած լուրերի, հոդվածների շուրջ բանավեճի համար: Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքերուվ հանդես եկան նաեւ բարերար Վահե Կարապետյանը եւ ԱՄՆ-ի «Կալիֆորնյան Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |