Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար Դիվյաբա Մանչանդայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 18-ին ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ Դիվյաբա Մանչանդային: Ինչպես հաղորդում է Անվտանգության խորհրդի մամլո գրասենյակը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին առնչվող հարցեր` կարեւորելով երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների խորացումը:



Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունն ու կառուցվածքը: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ կապերի հաստատումն ու խորացումը:



Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:
 Ուշագրավ
---