Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցին (նստավայրը` Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալ Ղազինյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կարող է լուրջ խթան հանդիսանալ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Իր հերթին դեսպան Ցվյետկովիչ-Կուրելեցն ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը ԵՄ նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Սեւծովյան ծրագրերի շրջանակներում:

Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---