ՀՀ Սփյուռքի նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ - լիազոր դեսպան տիկին Ռենատե Ստիլլեին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տիկին Ստիլլեն իր դժվարին - պատվավոր առաքելության իրականացման ընթացքում, Հայաստանում ձեռք է բերել մեծ հեղինակություն, ինչն անչափ ուրախալի է: Ըստ Հրանուշ Հակոբյանի, տիկին Ռենատե Ստիլլեին` որպես առաջին դեսպանի, հաջողվել է Հայաստանում ստեղծել առողջ - ամուր դիվանագիտական հենք, որն ուրույն - հուսալի հիմք կարող է հանդիսանալ հայ-բրազիլական միջպետական հարաբերությունների հետագա կայացման համար:

ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը իր եռամյա աշխատանքը Հայաստանում գնահատեց որպես բարեկամ Հայաստանի հետ մերձեցման ժամանակաշրջան - իր բավարարվածությունն ու գոհունակությունը հայտնեց Հայաստանում բարյացակամ - ջերմ մթնոլորտում աշխատելու հնարավորության համար: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում իր գործունեությունը ծավալող հաջորդ դեսպանը նույնպես կզգա հայ ժողովրդի ջերմությունն ու աջակցությունը` աշխատանքի ամբողջ ընթացքում:

- Ես Հայաստանը տանում եմ իմ սրտում,- ասաց դեսպան տիկին Ռենատե Ստիլլեն, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---