ՀՀ ԿԸՀ որոշմամբ Արմեն Աշոտյանին խորհրդարանում փոխարինել է Կարինե Աճեմյանը20 մայիսի 2009 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն որոշում է ընդունվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանին գրանցել որպես ՀՀ ԱԺ պատգամավոր:Այս հարցով զեկուցող Աբրահամ Բախչագուլյանն իր զեկույցում նշեց. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ 2009-ի մայիսի 13-ի «ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» որոշումը եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրեսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի ԿԸՀ որոշում է ընդունել համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր գրանցել Կարինե Աճեմյանին»: Մայիսի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀԿ-ից պատգամավոր Արմեն Աշոտյանին ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |