Կիպրոսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հարցում20 մայիսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված մեծ հարգանքը միմյանց նկատմամբ: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ մեծապես կնպաստի, որպեսզի հարուստ ավանդույթներ ունեցող հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները շարունակեն զարգանալ ու ընդլայնվել:Դեսպան Կեսթորասը նախագահ Սարգսյանին հաղորդել է Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի ջերմ ողջույնները: Դիվանագետն ընդգծել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Կիպրոսի ցանկությունը: Կողմերը հայ-կիպրական հարաբերությունները գնահատել են գերազանց եւ համաձայնել, որ դրանք ունեն փայլուն ապագա: Նրանք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների համագործակցությանը բնորոշ գիծ են համարել փոխադարձ աջակցությունն ու օգնությունը: Հանրապետության նախագահն ու դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Կիպրոսը փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում: Դեսպան Կեսթորասը շնորհակալություն է հայտնել միջազգային տարբեր ատյաններում Կիպրոսի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար: Նա ներկայացրել է նաեւ խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Դիվանագետի խնդրանքով նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դեսպան Կեսթորասը վստահեցրել է, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի ամրապնդման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |