ՀԱԿ վստահ է իր թեկնածուի հաղթանակի հարցում31 մայիսի 2009 - 23:54 AMT PanARMENIAN.Net - «Չնայած ընտրությունների ժամանակ տեղ գտած բոլոր տեսակի խախտումներին, մենք վստահ ենք, որ քվեատուփերում առկա ձայները բավական են մեր հաղթանակի համար: Դա մեզ իրավունք է տալիս վստահորեն խոսելու այն մասին, որ կեղծումները դեռեւս չեն վերջացել եւ շարունակվելու են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ ՀԱԿ վստահված անձինք շարունակում են պայքարել կեղծումների դեմ, եւ հույս է հայտնել, որ ՀԱԿ նախընտրական բլոկին կհաջողվի պահպանել հաղթանակը:Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ հաղթանակի հարցում իր վստահությունը հիմնված է նախնական հաշվարկների վրա, որոնց համաձայն ՀԱԿ-ի օգտին պետք է քվեարկեր ընտրազանգվածի 60-65%: Նա ընդգծել է, որ անգամ ընտրությունների ընթացքում կատարված բոլոր խախտումները չեն բավականացնի իրենց հաղթանակից զրկելու համար: Լեւոն Զուրաբյանը կանգ առավ բազմաթիվ խախտումների վրա, որոնք արձանագրվել են ընտրությունների ընթացքում եւ նշեց, որ եթե անգամ իրենք սխալվում են, ապա միայն 1-3 դեպքերում, բայց ոչ` արձանագրված խախտումների ընդհանուր հաշվում: Այդ մասին վկայում են ոչ միայն մեր վստահված անձինք, այլեւ լրագրողներն եւ անկախ դիտորդները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |