Հայաստանի նախագահը Երեւանի բնակիչներին շնորհավորել է Ավագանու Խորհրդի առաջին ընտրությունների առթիվ 1 հունիսի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի բնակիչներին շնորհավորել է Ավագանու Խորհրդի առաջին ընտրությունների առթիվ` հայտնելով, որ դա կառավարության նոր համակարգի սկիզբն է, ինչը մեծ առաջընթաց է հանդիսանում ժողովրդավարական մեխանիզմի կատարելագործման համար:Նախագահը շնորհավորել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը մեծ հաջողության ունեցավ ընտրություններում` նշելով նաեւ ՀԱԿ-ին, որը մեծ առաջընթացի է հասել նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Մայիսի 31-ի ընտրությունները եւ ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների մի ծանրակշիռ մասը եւ առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ: Արդյունքում` այս ընտրություններն իսկապես լուրջ քայլ էին առաջ»,- հայտնել է ՀՀ նախագահը: Սարգսյանը չի մոռացել ընդգծել ընտրությունների ընթացքում տեղ գտած միջադեպերը: «Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաեւ խախտումներ: Բայց դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի' կարող մեկ կամ մի քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |