Հայաստանի զինված ուժերում զինակոչիկների քանակի հետ կապված խնդիր չի լինի 1 հունիսի 2009 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Կենտրոնական հավաքակայան, որտեղ հանդիպել է զինակոչիկների, նրանց հարազատների հետ եւ ծանոթացել է ժամկետային զինծառայողների զորակոչի գործընթացին: Առաջին հերթին, պաշտպանության նախարարը զրուցել է զինակոչիկների հարազատների հետ եւ հենց տեղում լուծել է մի քանի խնդիրներ, որոնք արտահայտվել են նրանց խնդրանքներում: Այնուհետեւ նա զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել է նրանց բարոյական դրությամբ եւ հետաքրքրություններով: Միայն դրանից հետո Սեյրան Օհանյանը ծանոթացել է հենց հավաքակայանի աշխատանքի ընթացքին:Կենտրոնական հավաքակայան կատարած այդ այցելությունը ՀՀ ՊՆ ղեկավարը նվիրել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: «Բնակչությունը պետք է իմանա, որ սկսած հավաքակայանից, իրենց երեխաների համար ծնողական պատասխանատվությունը որոշ չափով դրվում է մեզ` զինվորականներիս վրա»,- ասել է Օհանյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին բանակի համալրման մասին` նախարարը նշել է, որ ոչ այժմ, ոչ հաջորդ տարի զինակոչիկների քանակի հետ կապված պնդիր չի լինի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |