ՀԱԿ-ը մտադիր չէ արկածախնդրության գնալ 1 հունիսի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - «Եթե միջազգային դիտորդներն ու եվրոպական կազմակերպությունները ճիշտ գնահատական տային 2008թ. նախագահական ընտրություններին, ապա այսօր մենք չէինք ունենա նման ընտրություններ»,-հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքում: Նա ընդգծել է, որ եվրոպական կազմակերպությունների նման նվազագույն ներկայությունը Երեւանի ընտրություններում ավելի շուտ ծաղրի է նման, քանի որ նույնիսկ 100 դիտորդները չէին կարողանա կանխել բոլոր կեղծիքները: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ժողովրդին չի դրդի արկածախնդրության եւ առաջին հերթին գործի կդնի բոլոր ընդունված մեխանիզմները Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Այդ նպատակով ՀԱԿ-ը կբողոքարկի ընտրությունների արդյունքները բոլոր դատական ատյաններում եւ եվրոպական կառույցներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |