Երեւանում հնարավոր են լրացուցիչ ընտրություններ թափուր տեղերի համա՞ր 1 հունիսի 2009 - 23:45 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Երեւանի մասին օրենքի» եթե ավագանու անդամը հրաժարվում է Ավագանու խորհրդում իր տեղից եւ այդ տեղը չի զբաղեցնում քաղաքական ուժի ցուցակով հաջորդ թեկնածուն, ապա մանդատը թափուր է մնում: Այսպիսով, հնարավոր է, որ Երեւանում լրացուցիչ ընտրություններ անցկացվեն թափուր տեղերի համար: Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի ճանաչում մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները եւ հրաժարվում է իր տեղերից Երեւանի Ավագանու խորհրդում: Ըստ նախնական տվյալների, ՀԱԿ-ը 12-13 մանդատ ունի 65-ից: «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ՀՀ ԱԺ-ն ընդունել է 2008թ. դեկտեմբերի 26-ին: Ըստ օրենքի ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր համակարգ է ներդրվում եւ փոխվում է Երեւանի կարգավիճակը, որը առանձին մարզի կարգավիճակից անցնում է քաղաքային կազմավորման կարգավիճակի: Երեւանի ինքնակառավարումն կիրականացնեն քաղաքապետն ու Ավագանու խորհուրդը, որը մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը կլինի: Ավագանու խորհուրդը կազմված կլինի 65 անդամներից, որոնք ընտրվում են քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներով, իսկ տեղերը Խորհրդում կբաշխվեն ըստ ստացած ձայների քանակի: Ավագանու խորհրդի լիազորությունների ժամկետը չորս տարի է, իսկ քաղաքապետը կընտրվի նրան ընտրած Ավագանու խորհրդի լիազորությունների գործողության ժամկետով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |