Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը կանցնի սովորական ձեւաչափով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը կանցնի սովորական ձեւաչափով: Առաջին հերթին առանձնազրույց կունենան երկու երկրների նախագահները, հետո նրանց կմիանան համանախագահներն ու արտգործնախարարները: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:



Ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի, Ռուսաստանի նախագահը եւս կարող է առանձնազրույց ունենալ նրանց հետ, «դա կախված է նախագահ Մեդվեդեւից»,-հաղորդել է Trend News գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---