ՀՀ պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ հայ գերիների հանդեպ հատուկ միջոցներ են կիրառվում 4 հունիսի 2009 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին` ժամը 14:10-ին, ԼՂՀ պաշտպանական բանակի նորակոչիկներ, մայիսի 19-ին զորակոչված Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանն ինքնակամ լքել են զորամասը եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են գերեվարման մեջ ընկած նորակոչիկների մասին մի շարք տեղեկություններ, որտեղ նրանք պատմում են հայկական զինված ուժերում իբր թե տիրող անմխիթար վիճակի եւ բազմաթիվ անօրինությունների մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության պետի տեղակալ, նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, oգտագործելով ընդամենը 12 օր ծառայության մեջ գտնվող եւ դեռ-ս զինվորական երդում չտված նորակոչիկների` սոցիալական կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված բարոյահոգեբանական անկայուն վիճակը` ներազդեցության հատուկ միջոցների կիրառմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հանգամանորեն նախապատրաստված այդ ակնհայտ ապատեղեկատվության նպատակն է ՀՀ զինված ուժերի եւ ԼՂՀ պաշտպանական բանակի մասին մտացածին տեղեկությունների տարածման քողի ներքո բարձրացնել սեփական հասարակության ներսում սեփական զինված ուժերի բարոյալքված վարկն ու հեղինակությունը: «Ադրբեջանական քարոզչական նմանաբնույթ հնարքները եւս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ փորձում է համեմատվել մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստվածությամբ իրեն գերազանցող ԼՂՀ զինված ուժերի հետ:Ցավալի է, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունն այս կերպ սեփական հասարակությանն ու զինված ուժերի անձնակազմին մղում է ինքնախաբեության եւ արկածախնդրության»,-ասել է Շահսուվարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |