ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններում գրանցված ընտրախախտումների առնչությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է նյութեր՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15, 7/7 եւ 7/9 ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրախախտումների, քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում 04.06.09թ. հարուցվել է 3 քրեական գործ՝ նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ եւ դրանք ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար: Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
---