«Բարգավաճ Հայաստանը» չի ընդունում ՀԱԿ-ի համագործակցության կոչը13 հունիսի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվել է մեկնաբանել համագործակցության հրավերը, որը հնչել է երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ Հայկական ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին նա հակիրճ պատասխանել է. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ եւ ընդդիմադիր կուսակցություն չէ»:Երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ աշխատելու հնարավորություն կընձեռվի».- նշել է ՀԱԿ առաջնորդը: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը հնչեցրել է 12 կետեր, որոնք առաջարկում էր նրանց որպես գործունեության ղեկավարում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |