Համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում15 հունիսի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կարապետ Ռուբինյանը հայտնել է, որ համաներման հնարավոր հայտարարումը «Եվրոպայի կողմից ճնշման հետեւանքն է», այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, համաներումն ընդամենը խորամանկ քայլ է Հայաստանի կողմից, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ «մենք ժողովրդավարական երկիր ենք»:«Վերջին ժամանակներս ես փորձում եմ հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատմանը, նրանցից որոշները իմ ընկերներն են: Հույս չունենաք, որ ազատ արձակելուց հետո շնորհակալ ենք լինելու իշխանություններին, ամենայն հավանականությամբ նրանք դատարան կդիմեն հանրապետության կառավարության հանդեպ բողոքով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: ՀՀԿ խմբակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն իր հերթին հայտնեց, որ համաներման հայտարարումը հասարակության պահանջն է: Դա հասարակության սոցիալական եւ քաղաքական կյանքում արձանագրված փոփոխությունների հետեւանքն է, նշեց նա, ընդգծելով, որ համաներումը պատմական գործընթաց է, որը տեղի ունի 3-4 տարին մեկ անգամ: «Վերջին անգամ համաներում հայտարարեցին 2006թ. հունիսի 7-ին, երբ մոտ 2000 բանտարակյալներ ազատ արձակվեցին»,- հայտնեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում: «Եթե դատական գործընթացը շարունակվում է եւ վերջնական վճիռ չկա, չի բացառվում, որ մեղադրյալը չճանաչի իր մեղքը եւ հրաժարվի դուրս գալ բանտից»,- ամփոփեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |