«Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն չէ, եւ ոչ էլ նույնիսկ կիսաընդդիմություն

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարել է, որ տվյալ պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն չէ, եւ ոչ էլ նույնիսկ կիսաընդդիմություն:



«Հայկական ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը տվյալ պահին իրական չէ, թեեւ քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել է նա:



Հունիսի 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվել է մեկնաբանել ցույցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչած համագործակցության հրավերը` հայտարարելով, որ ԲՀԿ-ն իշխանության կոալիցիայի կուսակցություն է:



ՀԱԿ վերջին ցույցի ընթացքում հունիսի 12-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցությանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ կտրվի այդպիսի հնարավորություն»,- նշել է ՀԱԿ առաջնորդը: Միաժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը 12 կետեր է հնչեցրել, որոնք առաջարկել է նրանց որպես գործունեության ղեկավարում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---