Նորընտիր ավագանին ընդունեց Երեւանի ավագանու կանոնակարգը

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը: Նիստին մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի հանրապետական կուսակցություններից գրանցվեց ավագանու 47 անդամ: Ինչպես նախորդ նիստին, այս անգամ նույնպես ՀԱԿ-ը չէր ներկայացել:



Օրակարգի գլխավոր հարցը Երեւանի ավագանու կանոնակարգի ընդունումն էր:Ավագանու կանոնակարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Կանոնակարգի համաձայն` ավագանու հաջորդ նիստի ժամանակ կձեւավորվեն մշտական հանձնաժողովներն ու խմբակցությունները:





Ավագանին գործում է կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքների միջոցով: Կանոնակարգի առաջարկվող տարբերակով նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ, կձեւավորվի 4 մշտական հանձնաժողով: Ձեւավորվելու են խմբակցություններ. ըստ ավագանու ընտրությունների արդյունքների` դրանք երեքն են` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ: Կարճատեւ քննարկումից հետո ավագանին միաձայն ընդունեց կանոնակարգը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---