ՀՅԴ-ն ողջունում է նախագահական համաներումը

PanARMENIAN.Net - «Մենք համաներման հայտարարումը կարեւոր մարդասիրական քայլ ենք համարում, որն ունի քաղաքական ենթատեքստ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Պատգամավորի խոսքով, այդ քայլն ուղղված է նաեւ երկրում շիկացած քաղաքական իրադրության մեղմացմանը:



Արտյուշա Շահբազյանը չի կիսում շատ քաղաքական գործիչների կարծիքն այն մասին, որ համաներման հայտարարմամբ փակվում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի էջը: «Այդ գործի բացահայտման համար հարկավոր են ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկույցները, բացի այդ, իրադարձություններին դեռեւս վերջնական գնահատական չի տրվել»,- հայտնել է նա:



Շահբազյանը նշել է, որ իրենց խմբակցությունը ողջունում է նախագահի քայլը, բայց գտնում է, որ նրա մասշտաբները պետք է ավելի լայն լինեն: «Մեր խմբակցության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել նման առաջարկով»,- նշել է պատգամավորը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---