ՀՀ նախագահին կներկայացվի պաշտպանության համակարգի վերանայման փաստաթղթերի նոր փաթեթը22 հունիսի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայություն:Նիստի ընթացքում ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Արթուր Բաղդասարյանը եւ Սեյրան Օհանյանը շնորհակալություն են հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: Հանձնաժողովը որոշում է կայացրել մշակված փաստաթղթերի փաթեթը մինչեւ հուլիսի 1-ը ներկայացնել հանրապետության նախագահին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |