Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիթորինգի տակ29 հունիսի 2009 - 22:47 AMT PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ ողջ գարնանային նստաշրջանի ընթացքում, «Ժառանգություն» կուսակցության ջանքերն ուղղված էին Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարմանն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաեւ 10 անմեղ զոհերի գործերի բացահայտմանը»,-հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ինչպես նշել է Սաֆարյանը, թեեւ Զ.Փոստանջյանի առաջարկած լրացումներն չընդունվեցին, դրանց հիմնական դրույթներն ընդգրկվեցին ԵԽԽՎ զեկույցում անուղղակի կերպով: «Մենք բոլորս գիտենք, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները ջանադրաբար աշխատում էին մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբում: Մեզ հաջողվեց հասնել նրան, որ խումբն իրավաբանական կարգավիճակ ստանա»,-ասել է նա: Նրա խոսքերով, Հայաստանը դեռեւս մնում է դիտարկման տակ, իսկ զեկույցում ընդգրկվել են նաեւ դրույթներ, որոնց համաձայն վեհաժողովը կհետեւի մարտի 1-ի իրադարձությունների գծով դատավարություններին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |