Առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով30 հունիսի 2009 - 00:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Սուրբ Աթոռի նվիրակը Հանրապետության Նախագահին փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:Նախագահ Սարգսյանը ողջունելով Կլաուդիո Գուջերոտտիին` ասել է, որ գերապատվելին երկար տարիներ լինելով Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մեր երկրում, իր փորձն ու գիտելիքները ներդրել է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով: Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը եւս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով եւ իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |