Դավիթ Հարությունյանը բացասաբար է վերաբերվում նոր փաստահավաք խմբի ստեղծման գաղափարին30 հունիսի 2009 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Փաստահավաք խմբի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ էր վստահության եւ անկեղծության մթնոլորտ: Այսօր բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ՀՀ Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նորմալ գործունեության համար, որպեսզի նա կարողանա ավարտել աշխատանքը եւ հրապարակի արդյունքները»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, դեռ շատ հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում: «Փաստահավաք խմբի կողմից խորհրդարանական հանձնաժողովին հանձնված նյութերը դեռեւս ուսումնասիրվում են: Չեն բացահայտվել 10 մարդու մահվան հանգամանքները, իսկ դա հարց է, որին անհրաժեշտ է վերջնական պատասխան տալ»,- նշել է նա: Դավիթ Հարությունյանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նոր փաստահավաք խմբի ստեղծման մասին: «Նոր փաստահավաք խումբ ստեղծելու եւ նրանում միջազգային փորձագետներ ներառելու գաղափարը շատ վտանգավոր եւ անհաջող եմ համարում: Այլ երկրների փորձը ցույց է տվել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- հայտարարել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |