ԵԽԽՎ փաստաթուղթն ընդհանուր առմամբ դրական է գնահատում իրադրությունը Հայաստանում30 հունիսի 2009 - 23:55 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ԵԽԽՎ N 1677 բանաձեւը բաղկացուցիչ օղակ է Հայաստանի վերաբերյալ նախորդ փաստաթղթերի շղթայում: Այդ փաստաթուղթը կարեւոր է նրանով, որ դրանում ընդհանուր առմամբ դրական գնահատական է տրվում իրադրությանը եւ ընտրություններից հետո ծագած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ իրականացված միջոցառումներին, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացմանն ուղղված քայլերին»,- նշել է ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպմանը:Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ ինքը չի ստորագրել ոչ ընդդիմության, ոչ էլ կոալիցիայի առաջարկների տակ: «Ես չեմ ստորագրել Զարուհի Փոստանջյանի առաջարկների տակ, քանի որ չէի ցանկանում մի թիմում հայտնվել ադրբեջանցի ու թուրք պատգամավորների հետ: Իսկ եթե որեւէ մեկը կարծում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի պատգամավորները, ում ողջ գործունեություն ուղղված է Հայաստանի դեմ, պայքարելու են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, ես նրանց պարզապես խղճում եմ»,- նշել է նա: Արմեն Ռուստամյանի խոսքով, կարեւոր է նաեւ այն, որ այդ ողջ ժամանակամիջոցում ԵԽԽՎ բանաձեւերի, իշխանությունների հետեւողական քաղաքականության եւ Քրեական Օրենսգրքի մեջ ներմուծված փոփոխությունների շնորհիվ Հայաստանում արդեն ձեւավորված իրավական դաշտ կա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |