ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հակահայկական փաստաթուղթ չի ստորագրել

PanARMENIAN.Net - «Ես ինքս, ինչպես եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը 2008 թվականին Կիեւում չենք ստորագրել հակահայկական համատեքստով ԵԽԽՎ փաստաթուղթը», - Երեւանում լրագրողներին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը : Նրա խոսքերով, նիստում ելույթ է ունեցել հանձնաժողովի անդամ Ռաֆֆի Հովհաննիսյանը եւ հայկական պատվիրակությունը բոյկոտի է ենթարկել փաստաթուղթը` առանձին կարծիք հայտնելով: «Բացի դրանից, Ստեփան Սաֆարյանի ներկայացրած փաստաթղթում չեն նշվում վերջինս ստորագրած պատգամավորների անունները», - ընդգծել է Հարությունյանը:



Հունիսի 29-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջադրված պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է Կիեւում 2008 թվականին ԵԽԽՎ-ում ընդունված փաստաթղթի պատճեն: Սաֆարյանի վարկածով, հայկական պատվիրակությունը Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ ստորագրել էր փաստաթուղթը, որում ասվում է, որ «Ադբեջանում ժողովրդավարության զարգացմանը խանգարում է զինված հակամարտության եւ Ադրբեջանի գրավված տարածքների առկայությունը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---