Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ավելի լայն համագործակցության հաստատման մեջ 2 հուլիսի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը նշել է, որ առանց ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության լիարժեք կարգավորմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ամենատարբեր բնագավառներում ավելի լայն համագործակցության հաստատման մեջ: Միաժամանակ Նախագահը ավելացրել է, որ դրա համար առկա են համապատասխան նախապայմաններ, մասնավորապես, Արցախի հավատարմությունը ժողովրդավարական զարգացման ուղուն: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |