ՀՀ նախագահը հրաժեշտ է տվել Հայաստանում Գերմանիայի դեսպանին 4 հուլիսի 2009 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առեւտրային գործընկերն է եւ խոշոր ներդրողներից մեկը: Դեսպան Անդրեա Վիկտորինըեւսհայ-գերմանական համագործակցություը հաջողված է համարել: Նա կարեւորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա: Կողմերը գոհացուցիչ են համարել նաեւ անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը: Նախագահ Սարգսյանըհաջողություն էմաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին` հետագա աշխատանքային գործունեության մեջ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |