Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ ակտիվիստի ձերբակալման պատճառն անհիմն է համարում

PanARMENIAN.Net - «Հանցագործություն իրականում կատարվել է իրավապահ մարմինների կողմից, որոնց ներկայացուցիչները հուլիսի 1-ին քաղաքացիական հագուստներով հարձակվել են ՀԱԿ ակտիվիստների վրա նրանց կողմից ցույցի մասին ծանուցող թերթիկների բաժանման ժամանակ եւ փորձել են խլել նրանց բարձրախոսերը: Տիգրան Առաքելյանը, որի գլխին հարված են հասցրել ատրճանակի կոթով, այդ հարձակման տուժածներից է»,- այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:



Համաձայն պաշտոնական վարկածի, հուլիսի 1-ին իրավապահ մարմինների աշխատակիցները, Աբովյան փողոցում տեսնելով հավաքված մարդկանց, մոտեցել են նրանց, ներկայացել եւ փորձել կանխել հասունացող կոնֆլիկտը: Չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին` այդ խումբը, որի շարքում եղել է Տիգրան Առաքելյանը, ոստիկանության նկատմամբ ուժ է գործադրել:



Հուլիսի 5-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի համաձայն իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու համար, որը տեղ է գտել հուլիսի 1-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---