Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը

PanARMENIAN.Net - ԼեռնայինՂարաբաղի անկախությունըմեզհամարսակարկման առարկա չի կարողլինել: Փարիզում ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնական եւանքակտելիիրավունքն է տնօրինելու իր ճակատագիրը, հիմնված միջազգային համընդհանուր նորմերի վրա: Հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարել Լեռնային Ղարաբաղի անկախության համար եւ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է նրա ազատ եւ անկախ ապրելու իրավունքն ու ձգտումը, եւ ոչ մի ուժ, ոչ մի ռազմատենչ հայտարարություն չի կարող կոտրել հայության անսասան կամքը: Ուզում եմ կրկին ընդգծել, բացի խաղաղ բանակցություններից հարցի լուծման այլ ճանապարհ չկա»,-ասել է խոսնակը:



Ըստ Հ.Աբրահամյանի, Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, այն ոչ թե շահերի բախման, այլհամագործակցության, զարգացման եւ բարգավաճման տարածաշրջան տեսնելու մոտեցումով են պայմանավորված նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեր սկզբունքները, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---