Խաչատուր Սուքիասյանը կարող է հետեւել Նիկոլ Փաշինյանի օրինակին

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ անցյալ տարվա մարտ ամսից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կհանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել են նրա փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Արա Զաքարյանը: Ինչպես հայտարարել են փաստաբանները, Սուքիասյանն ոչ մի հանցագործություն չի կատարել: Ավելին ներկայացված մեղադրանքների փոփոխությունից հետո գլխավոր դատախազը պարտավոր էր ստանալ ՀՀ ԱԺ պատգամավորին ձերբակալելու համաձայնությունն, ինչը չի արվել: Լրագրողների այն հարցին, թե երբ կարող է Սուքիասյանը հանձնվել իրավապահ մարմիններին, փաստաբանները հայտարարել են, որ լիազորված չեն պատասխանել այդ հարցին:



Անցյալ տարվա մարտ ամսից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ինչպես Ձեզ հայտնի է, 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում) քրեական հետապնդում իրականացնելու եւ մեզ կալանավորելու վերաբերյալ: Սակայն Ձեր եւ մի շարք հեղինակավոր կառույցների, հատկապես` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետ-ողական միջամտությունների շնորհիվ, իշխանությունները ստիպված եղան ապաքրեականացնել վերոհիշյալ նորմերը, որոնք մինչ այդ հնարավորություն էին ընձեռում մարդուն հետապնդել իր քաղաքական հայացքների համար: Դրան հաջորդեց համաներման ակտի ընդունումը, որի կիրառմամբ իմ գործընկերները ազատ արձակվեցին:Համաներման այս ակտը նաեւ սահմանել է, որ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կտարածվի, եթե նրանք մինչ- 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին:



Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախեւառաջ, որեւէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետեւ` համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում: Բացի այդ, ինձ ներկայացված մեղադրանքը փոփոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ համաձայնությունը պարտադիր էր նաեւ իմ - մյուս պատգամավորների հետագա կալանքի հարցը լուծելու համար, ինչը նույնպես չի տրվել, - ես, փաստորեն, քրեական հետապնդման եմ ենթարկվում` զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսինքն` ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, - ոչ մի ոստիկան իրավասու չէ որ-է կերպ սահմանափակել իմ այս ազատությունը: ՀՀ Ազգային Ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն:



Բնականաբար, իշխանություններն իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին` թիվ 1677 բանաձեւի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ եւ իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ եւ շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները: Այս ամենը ինձ առանձնապես չի մտահոգում: Ես պատրաստ եմ հետեւողականորեն պայքարել իմ եւ իմ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար եւ համոզված եմ, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---