ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ 9 հուլիսի 2009 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են Ակվիլում ընթացող G8 գագաթնաժողովում հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ խորհրդատվություններ կան հռչակագրերի ձեւով, ըստ էության համաձայնություն կա: Մենք հույս ունենք, որ նման հայտարարություն կարվի: Սակայն այն, ամենայն հավանականությամբ, կլինի եռյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունը, այլ ոչ «ությակի»: G8 գագաթնաժողովներում նման բան գործնականում կիրառվել է», - ասել է Դվորկովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |