«Հայերի ընտրությունը». «Մադրիդյան սկզբունքները սպառնում են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը13 հուլիսի 2009 - 22:53 AMT PanARMENIAN.Net - «Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» հրապարակման ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից դրանք դրական գնահատելու լույսի ներքո, հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունները ղարաբաղյան հարցի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խարխլում են Հայաստանի ազգային անվտանգության հիքմերը: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ «մադրիդյան սկզբունքներն» անընդունելի են ինչպես առանձին, այնպես էլ` ամբողջական տեսքով: «Մադրիդյան սկզբունքների» բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի իրականացումը անհապաղ կհանգեցնի այժմյան ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը, ինչը հրադադարի պահպանման միակ երաշխիքն է, կապաինետգրի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի պաշպանունակությունը եւ կնպաստի հայ բնակչության արտահոսքին Հայաստանի զգալի մասից»,-ասվում է հայտարարության մեջ: «Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում իրավանաբորեն պարտավորեցնող ցանկացած փաստաթղթի ստորագրումը գնահատում է որպես հակապետական հանցագործություն` ուղղված ազգային անվտանգության խարխլմանն ու Հայոց պետության պաշտպանական համակարգի փլուզմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |