Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւը , Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը, որոնք Կենտրոնական Մոսկովյան ձիարշավարանում դիտել են Ռուսաստանի նախագահի մրցանակի ձիարշավները, շարունակել են շփումը եռակողմ ձեւաչափով: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, հանդիպման սկզբում առաջնորդները կառուցողական տրամադրվածություն եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ուղիները քննարկելու պատրաստակամություն են հայտնել: Կողմերը մտադիր են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը:



Նախագահները գտնվում են Մոսկվայում Ռուսաստանի նախագահի մրցանակի ձիարշավները դիտելու նպատակով, որը ստեղծվել է 2004 թվականին Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ: Առաջին ձիարշավներն անց են կացվել 2004 թվականի հունիսի 3-ին Մոսկվայի Կենտրոնական ձիարշավարանում: Ամեն տարի այդ միջոցառմանը ներկա էր լինում Ռուսաստանի պետության ղեկավարը, ինչպես նաեւ հավաքվում էին ԱՊՀ երկրների առաջնորդները:



Ի տարբերություն նախորդ տարիների ձիարշավների, նախագահներն ու մյուս հանդիսատեսը չեն կարող խաղագումարներ դնել հաղթողների վրա, քանի որ դա օրենքով արգելված է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---