ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - «Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ազդեցությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների վրա» թեմայով միջազգային կոնֆերանսը իր աշխատանքն է սկսել Ստեփանակերտում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ մայրաքաղաք է ժամանել Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Համաժողովի մասնակիցներին ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հյուրերը այցելել են Ստեփանակերտի մամուլի ակումբ, եղել են մայրաքաղաքի քննչական մեկուսարանում եւ Շուշիի բանտում: Կոնֆերանսի անցկացման նախաձեռնողը «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանն է:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---