ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը24 հուլիսի 2009 - 23:03 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյին է հանձնել իր հավատարմագրերը: Արարողակարգից հետո տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով Ադոնցին դեսպան նշանակվելու կապակցությամբ` ԵՀ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը շարունակելու խորացված համագործակցությունը Հայաստանի հետ, ինչի համար լավ հնարավորություններ է ընձեռում Արեւելյան գործընկերությունը: Նա ողջունել է Հայաստանի նախագահի ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դեսպան Ադոնցը ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած զարգացումները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |