Հայ-իտալական համագործակցությունը ռազմական ոլորտում կշարունակվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին։ Ս. Օհանյանը շնորհավորեց դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ - հույս հայտնեց, որ հայ-իտալական համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում։



Ընդգծելով Իտալիայի` որպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ մեր երկիրը խրախուսում է Եվրամիության հետ համագործակցության խթանման նախաձեռնությունները, մասնավորապես` Եվրոպական հարեւանության եւ Արեւելյան գործընկերության ծրագրերը: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը պաշտպանական բնագավառում, Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ այն կշարունակի զարգանալ ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական բժշկության եւ այլ բնագավառներում, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---