ՀՀ երիտասարդ սպաների ծառայության վայրը որոշվեց վիճակահանությամբ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի է ունեցել վիճակահանություն, որով որոշվել է ՀՀ երիտասարդ սպաների ծառայության վայրը:



Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ պաշտպանության նախարարությանը կից կադրերի վարչության պետ գնդապետ Միքայել Կարապետյանը, այս տաի ինստիտուտը տվել է 236 շրջանավարտ, որոնցից երեքը հիվանդության պատճառով ներկա չէին վիճակահանությանը եւ նրանց փոխարեն մասնակցեցին նրանց ծնողները:



Մ.Կարապետյանը հաղորդել է նաեւ, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիվ 531 որոշման, արտոնություն ստացան ոսկե մեդալակիները, կարմիր դիպլոմով շրջանավարտները եւ զոհված ազատամարտիկների որդիները: Նրանց թիվը 12 է, որոնցից երկուսը զոհված ազատամարտիկների որդիներ են, 10-ը կարմիր դիպլոմով են ավարտել, 2-ը ոսկե մեդալների են արժանացել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---