Թուրքիան ցանկանում է Հայաստանից զիջումներ կորզել ղարաբաղյան հիմնախնդրում

PanARMENIAN.Net - «Չի կարելի հավերժ ապրել թշնամանքի եւ չարի մթնոլորտում: Հարկավոր է հող նախապատրաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների համար: Ամենակարեւորը առաջին քայլն է, անկախ նրանից, թե դա այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտություն» է, թե բարի կամքի դրսեւորում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Գրականության ինստիտուտի տնօրեն Ավո Իսահակյանը:



Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան չի բարելավում հարաբերությունները Հայաստանի հետ, այլ ցանկանում է զիջումներ կորզել ղարաբաղյան հիմնախնդրում: «Ես կցանկանայի, որպեսզի մեր ժողովուրդների միջեւ նորմալ հարաբերություններ դասավորվեին: Բայց վատ է, որ հայկական կողմը ցանկանում է դա եւ ավելի շատ է պատրաստ դրան, քան Թուրքիան: Չէ՞ որ մենք չենք իրագործել ցեղասպանությունը, հանցագործը մենք չենք»,- ասել է Իսահակյանը` հույս հայտնելով, որ գոնե երկու երկրների երիտասարդությունը փոխըմբռնման կհասնի:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---