Արցախի խնդիրը պետք է լուծի հայ ժողովուրդը 6 օգոստոսի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Այսօր կոպիտ սխալ կլիներ խոսել ղարաբաղյան հակամարտության լուծամն մասին հին մեթոդներով ու վերադառնալով նախորդ դարի 90-ականների օրակարգին, քանի որ այժմ բոլորովին այլ իրավիճակ է»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը: Հ.Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն օրակարգը, որը բանակցությունների սեղանին էր 90-ականներին, անընդունելի է, քանի որ Հայաստանն արդեն թանկ գին է վճարել պահելու համար Արցախը, մասնավորապես, Հայաստանը մեկուսացվել է տարածաշրջանային տնտեսական ծրագրերից: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատկերացնում քաղաքագետը Արցախի խնդրի լուծումը, նա պատասխանել է, որ առաջին հերթին ԼՂՀ-ն պետք է պահպանի իր ինքնուրույնությունը սեփական խնդիրների լուծման հարցում: Իսկ ինչ վերաբերում է հակամարտությունների լուծմանը, քաղաքագետն ընդգծել է, որ ոչ մի կոնկրետ քաղաքական ուժ չի կարող եւ չպետք է լուծի Արցախի խնդիրը, այդ խնդիրը պետք է լուծի ողջ հայ ժողովուրդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |