Արցախի խնդիրը պետք է լուծի հայ ժողովուրդը

PanARMENIAN.Net - «Այսօր կոպիտ սխալ կլիներ խոսել ղարաբաղյան հակամարտության լուծամն մասին հին մեթոդներով ու վերադառնալով նախորդ դարի 90-ականների օրակարգին, քանի որ այժմ բոլորովին այլ իրավիճակ է»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը:



Հ.Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն օրակարգը, որը բանակցությունների սեղանին էր 90-ականներին, անընդունելի է, քանի որ Հայաստանն արդեն թանկ գին է վճարել պահելու համար Արցախը, մասնավորապես, Հայաստանը մեկուսացվել է տարածաշրջանային տնտեսական ծրագրերից:



Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատկերացնում քաղաքագետը Արցախի խնդրի լուծումը, նա պատասխանել է, որ առաջին հերթին ԼՂՀ-ն պետք է պահպանի իր ինքնուրույնությունը սեփական խնդիրների լուծման հարցում: Իսկ ինչ վերաբերում է հակամարտությունների լուծմանը, քաղաքագետն ընդգծել է, որ ոչ մի կոնկրետ քաղաքական ուժ չի կարող եւ չպետք է լուծի Արցախի խնդիրը, այդ խնդիրը պետք է լուծի ողջ հայ ժողովուրդը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---