Հայաստանում ավարտվել է լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը

PanARMENIAN.Net - Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական հարթակում այսօր ավարտվեց լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը, որին մասնակցում էին հայ խաղաղապահներն ու հատուկ նշանակության ուժերը:



Զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան ռազմական սպաներ:



Զորավարժությունների ժամանակ ռազմական հրաձգություններ են անցկացվել, մշակվել ուղղաթիռով զորքերը իջեցնելու գործողությունը: Զինվորականները ցույց տվեցին նաեւ խաղաղապահական հսկիչ-անցումային կետի աշխատանքի ընթացքը:



Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ Պաշտպանության նախարարության խաղաղապահական բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը, զորավարժություններին մասնակցում են ՀՀ բանակի շուրջ 900 զինվորներ եւ սպաներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---