Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի` Հայաստան այցելելու մասին ոչ մի կոնկրետ տեղեկատվություն առայժմ չկա

PanARMENIAN.Net - Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու` Հայաստան այցելելու մասին ոչ մի կոնկրետ տեղեկատվություն առայժմ չկա: «Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը 2009թ. փետրվարին Լեհաստան կատարած այցի ընթացքում Ռադոսլավ Սիկորսկուն է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը, բայց առայժմ հնարավոր այցի կոնկրետ ժամկետները որոշված չեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից:



Ինչպես հայտնել է ԱԳՆ մամլո ծառայությունը, եթե Ռադոսլավ Սիկորսկին ցանկություն հայտնի այցելելու Հայաստան, ապա ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վաղօրոք կհրապարակի այցի ամսաթիվը:



Մի շարք հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռադոսլավ Սիկորսկին Հայաստան կայցելի հոկտեմբերի սկզբին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---