Արդյո՞ք Իսրայելի դեսպանը մեկնել է Հայաստան սովորական աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - «Իսրայելի դեսպան Շեմի Ցուրը (նստավայրը` Թել-Ավիվ), Հայաստան է ժամանել սովորական աշխատանքային այցով, նման այցերը հաճախ են լինում, հարկավոր չէ դա սենսացիայի վերածել», - PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Իսրայելի դեսպանը Հայաստանում էր գտնվում երկուշաբթի օրվանից, սակայն հայտնի չէ նա երկրում է այժմ, թե ոչ:



Որոշ ԶԼՄ-ներ Շեմի Ցուրի այցը կապում են Երեւան-Թեհրան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռի կործանման հետ, որում, իտալական մամուլի հաղորդմամբ, իբր եղել է Լիբանանի «Հեզբոլահ» շարժման զենքը: Իտալական ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ Հայաստանն, իբր, տարանցման կետ է «Հեզբոլահին» զենքի մատակարարման համար:



Մասնավորապես, իտալական ,Corriere della seraե թերթը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Երեւան-Թեհրան չվերթը կատարող եւ հուլիսի 15-ին վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի բեռնատար մասում պահվել է «Հեզբոլահ»-ի համար նախատեսված զենքը: Հրատարակչության համաձայն, բեռնատար մասում բացի ուղեւորների բեռից, նորագույն պայթուցիչների մեծ քանակություն է եղել, որը պետք է Լիբանան փոխադրվեր Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---