ՀՀ ԱԺ խոսնակը մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրման հանձնաժողովից օբյեկտիվ գնահատական է ակնկալում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ: Ազգայինժողովինախագահընշեց, որ սեպտեմբերի 15-ին լրանում է խորհրդարանի որոշմամբ հանձնաժողովին տրված հերթական ժամկետը եւ տեղյակ է, որ հանձնաժողովը պատրաստ է ներկայացնելու ամփոփ եզրակացություն: Պարոն Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը մշտապես եղել է իր ուշադրության կենտրոնում: Նրա համոզմամբ խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հնարավորինս սպառիչ եւ անկողմնակալ, տա այն հարցերի պատասխանը, որոնք Ազգային ժողովի որոշմամբ դրվել են հանձնաժողովի առջեւ:



Խորհրդարանի խոսնակը նշեց նաեւ, որ հանձնաժողովի եզրակացությունը կարեւոր է լինելու նաեւ ԵԽԽՎ-ի համար, որի վերջին` 1677 բանաձեւում արձանագրված է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից պարզ կդառնա, թե արդյոք անկողմնակալության ու վստահելիության չափորոշիչները բավարարված են, թե կա լրացուցիչ քննության անհրաժեշտություն: Հովիկ Աբրահամյանը խոսքով, կարեւոր է ԵԽ-ի գնահատականը, սակայն խորհրդարանն առաջին հերթին մեր ժողովրդին պետք է հաշվետու լինի եւ հասարակությունն է, քաղաքական ուժերն են, որ Ազգային ժողովից սպասում են սպառիչ եւ վստահելի պատասխաններ: ԱԺ նախագահը իր խոսքում նշեց, որ տեղյակ է նաեւ այն դժվարությունների մասին, որ իր գործունեության ընթացքում ունեցել է հանձնաժողովը, տեղյակ է, որ միշտ չէ, որ պետական մարմինները, տարբեր պաշտոնյաներ ժամանակին եւ պատշաճ ձեւով են արձագանքել հանձնաժողովի դիմումներին եւ հարցապնդումներին, միշտ չէ, որ պատրաստակամ են եղել գալ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին:



«Հասկանում եմ նաեւ, որ խորհրդարանի կողմից ձեր առջեւ դրված հարցերից շատերի պատասխանն ուղղակիորեն առնչվում է նաեւ հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքի հետ, որովհետեւ խորհրդարանական հանձնաժողովը նախաքննական մարմին չէ եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող եւ իրավունք էլ չունի գերազանցելու իր լիազորությունները»,- ընդգծեց ԱԺ խոսնակը:



Նա համոզմունք հայտնեց, որ ողջ այն տեղեկատվությունը, որը կուտակվել է հանձնաժողովի գործունեության ընթացքում անաչառ ձեւով կշարադրվի վերջնական եզրակացության մեջ: ԱԺ նախագահը ցանկություն հայտնեց լսել հանձնաժողովի անդամների տեսակետները մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության, հատուկ միջոցների կիրառման, տասը զոհերի մահվան հանգամանքների ճշտման եւ փաստահավաք խմբի անդամների կողմից փոխանցված նյութերի վերաբերյալ:



Ժամանակավորհանձնաժողովինախագահ, ԱԺփոխնախագահՍամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին օժանդակության համար: Նշելով, որ ԱԺ նախագահի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքները առավել արագ եւ արդյունավետ ընթացան, պարոն Նիկոյանը ներկայացրեց կատարված աշխատանքը` վստահեցնելով, որ հանձնաժողովը սահմանված ժամկետում կներկայացնի անաչառ եւ ամփոփ եզրակացություն: Հանձնաժողովի նախագահը եւ անդամները ներկայացրեցին իրենց տեսակետները Հովիկ Աբրահամյանի առաջադրած հարցադրումների վերաբերյալ:



Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ համադրելով աշխատանքի արդյունքում կուտակած փաստերն ու տեղեկատվությունը` հանձնաժողովը պետք է տա օբյեկտիվ եզրակացություն, որը վստահելի կլինի հանրության համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացած օժանդակության ու աջակցության, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---