Այս տարի «Ես մարդ եմ» կինոփառատոնը կայցելի Հայաստանի եւ Արցախի մի շարք քաղաքներ22 օգոստոսի 2009 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանում կկայանա Խաղաղության եւ մարդու իրավունքների կովկասյան 3-րդ կինոփառատոնը` «Ես մարդ եմ»: Բացի Երեւանից այս տարի փառատոնին մասնակցող ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Հայաստանի մարզերում, մասնավորապես` Սյունիզի, Լոռու եւ Տավուշի մարզերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում, Շուշիում եւ Հադրութում: Գրեթե միաժամանակ փառատոնը կանցկացվի Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:Ամեն տարի Խաղաղության եւ մարդու իրավունքների կովկասյան կինոփառատոնին ներկայացվում են մինչեւ տասներկու փաստագրական ֆիլմեր, որոնք ընտրվում են Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» կինոփառատոնի մասնակից ֆիլմերից: Փառատոնին կներկայացվեն փաստագրական ֆիլմեր Իսրայելից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Թայլանդից եւ Խորվաթիայից: Հայաստանում եւ Արցախում ֆիլմերը կցուցադրվեն ռուսերեն լեզվով եւ հայերեն տիտրերով: Այս տարի «Ես մարդ եմ» փառատոնը կայցելի Հայաստանի հինգ քաղաքներ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունը կսկսվի սեպտեմբերի 10-12 Եղեգնաձորում, այնուհետեւ սեպտեմբերի 14-16 ցուցադրություններ կլինեն Վանաձորում, սեպտեմբերի 18-20` Նոյեմբերյանում, սեպտեմբերի 22-24` Կապանում եւ հոկտեմբերի 9-11` Երեւանում: Արցախում «Ես մարդ եմ» փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-30` Ստեփանակերտում, այնուհետեւ հոկտեմբերի 2-4` Հադրութում եւ հոկտեմբերի 5-7` Շուշիում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |